ՀԱՐԳԵԼԻ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ, ԿԵՆՏՐՈՆԻ ՍԻՐԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Երևանի Կենտրոն համայնքը մեր մայրաքաղաքի սիրտն է և այդ սիրտը առողջ է, երբ այն սնուցող երակը մեր սերն է, որ տածում ենք Կենտրոնի ու Երևանի նկատմամբ, ինչպես նաև այն հավատը, որ մեր հնադարյա քաղաքը ապագա սերունդները տեսնելու են պարուրված երիտասարդական շնչով ու ուրախությամբ:
Երևանի Կենտրոնում տրամադրությունն այսօր արդեն ուրիշ է, քանի որ մեր համայնքի լուսավոր ու ծաղկաշատ փողոցներում ժամեր կամ թեկուզ մի քանի րոպեներ անցկացնող երևանցին, հյուրը կամ օտարերկրացին իրեն լավ է զգում և հույս է ստանում, որ առաջընթացի ու փոփոխությունների մասին խոսքերը ոչ միայն թղթի վրա են, այլ նաև իրականում` կյանքում`իրենց սիրելի քաղաքում`Երևանում ու հատկապես Երևանի Կենտրոնում:
Մեր համայնքում խոսքին հաջորդում է գործն, իսկ գործին`բնականաբար` արդյունքը: Եվ այդ արդյունքին հասնելու համար միշտ կարևոր է եղել մեր համախմբվածությունը, միմյանց օգնելու պատրաստակամությունը, իրար հաջողություններով ուրախանալու և հոգսերով մտահոգվելու ունակությունը, միասին առաջ գնալու և մեր ընդհանուր ճանապարհը միասին գծելու, հարթելու, կառուցելու և կանաչ դարձնելու պատրասակամությունը:
Կենտրոնը մի մեծ ընտանիք է, որտեղ ուշադրության կենտրոնում են բոլորը, որտեղ լսելի ու հարգելի է յուրաքանչյուրի կարծիքը, որտեղ խնդիրները լուծվում են համատեղ ջանքերով, որտեղ հաղթանակները կերտվում ու տոնվում են միասնական ուժով, որտեղ վստահությունն ու հարգանքն իրար ձեռք են սեղմում:
Այնպես, որ` Կենտրոնում, զգացեք ինչպես տանը: